ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Mercedes-Benz-ը վերածնել է 1900 թվականի Mercedes 35 PS-ը
01:10, 18.09.2019 | mamul.am
7610 | 0

Mercedes-Benz-ը ներկայացրել է արտասովոր կոնցեպտ՝ Vision Mercedes Simplex անվամբ: Նախատիպը մշակված է ռետրո ոճով՝ 1900 թվականի Mercedes 35 PS-ի նմանությամբ:

Vision Mercedes Simplex
Այն ցուցադրվելու է Design Essentials 2019 ցուցահանդեսին, որը կկայանա Ֆրանսիայի Նից քաղաքում:
Vision Mercedes Simplex

Անցյալի և ապագայի այս ինքնատիպ միաձուլումն ունի 4 մեծ անիվ, էկրան՝ ռադիատորի ցանցի փոխարեն և կաշվե պայուսակ՝ բեռնախցիկի փոխարեն: Այն չունի դիմապակի:

Vision Mercedes Simplex
Անալոգային ժամերով վահանակը վիրտուալ էկրան է, որի վրա արտացոլվում են վարորդին անհրաժեշտ բոլոր տվյալները: Տեխնիկական բնութագիրը դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կունենա էլեկտրական շարժիչ:
Vision Mercedes Simplex
Vision Mercedes Simplex
Vision Mercedes Simplex

Օրիգինալ Mercedes 35 PS-ը ստեղծվել է 1900-1901 թվականներին Ավստրոհունգարայի հայտնի գործարար ու հյուպատոս Էմիլ Էլինեկի պատվերով: Հենց վեջինիս դստեր անունով էլ մեքենան ստացել է Մերսեդես անվանումը:

Mercedes 35 PS
Այն եղել է բենզինային շարժիչով ամենահին մեքենաներից մեկն աշխարհում, ունեցել է 35 ձիաուժ հզորություն ու 75կմ/ժ առավելագույն արագություն: Mercedes 35 PS-ը մշակել է ինժեներ կոնստրուկտոր Վիլհելմ Մայբախը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր