Ուրախությունն ու վիշտը 2017-ին միաժամանակ թևակոխել են բրազիլական այս երիտասարդ ընտանիք: Մյուրիել Պադիլյայի 21-ամյա կինը՝ Ֆրենկիլենը, հղիության 2-րդ ամսում ուղեղի կաթված է տարել: Արդյունքում նրա ուղեղն անդառնալիորեն վնասվել է և մահացել, սակայն բժիշկները զարմանքով նկատել են, որ նրա զույգ պտուղներն անվնաս են մնացել և շարունակում են աճել: Դա իսկական հրաշք է եղել, քանի որ վերակենդանացման փորձերի ժամանակ նրանց մորը ներարկել են ուժգին դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ: Հավելենք, որ Ֆրենկիլենի բոլոր օրգանները, բացառությամբ գլխուղեղի, ամբողջ ընթացքում նորմալ աշխատել են: Բժիշկներն ու ընտանիքը որոշում են կայացրել արհեստականորեն պահպանել մոր կյանքը մինչև որ երեխաները կծնվեն: Հղի կնոջ մահից 123 օր անց լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները Հիվանդանոցի անձնակազմն ու ինքը՝ բուժող բժիշկն, ամեն ինչ արել են, անգամ երաժշտություն են միացրել ու հեքիաթներ են կարդացել, որ երեխաները ճիշտ զարգանան մայրական արգանդում: Ամուսինը՝ Մյուրիելը, ծանրագույն սթրես է տարել, սակայն կարողացել է հավաքել իրեն հանուն փոքրիկների: Երկվորյակներից բացի զույգը նաև 2 տարեկան դուստր ունի: Հղի կնոջ մահից 123 օր անց լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները Հղի կնոջ մահից 123 օր անց լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները Կաթվածից 123 օր անց երկվորյակները՝ 1,4 կգ կշռող աղջիկն ու 1,3 կգ կշռող տղան, լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով: Հղի կնոջ մահից 123 օր անց լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները Նրանց ծնունդից հետո անջատել են մոր կենսաապահովման սարքերը: Հավելենք, որ սա բժշկության մեջ ամենաերկար ժամանակահատվածն էր, երբ մոր կյանքը արհեստականորեն պահպանվում է հանուն պտղի: |