ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«100 փուստ կառավարության մասին». Արմեն Աշոտյան
10:15, 18.09.2019 | mamul.am
5014 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «100 փուստ կառավարության մասին» վերնագրով ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։

«Այդ փաստերի տակ իրականում մեծամասամբ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին։ Փաշինյանը ներկայացրեց, այսպես կոչված, 100 փաստ նոր Հայաստանի մասին, և եթե ուշադիր հետևել եք, կնկատեք, որ Հայաստանի նման երկրի համար կառավարության գործունեության մեջ այդ 100 փաստի շարքում ընդամենը մեկ արտաքին քաղաքական անդրադարձ է եղել: Զավեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերման փաստեր կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, Իրանի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին։ Փաստերի շարանի մեջ արտաքին քաղաքական վակուումը, այս կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում ու իր մեջ շատ վատ նախանշաններ է պարունակում»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր