ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. ՀՔԱՎ
14:20, 18.09.2019 | mamul.am
2091 | 0

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ վերլուծություն՝ կազմակերպության վարած 18 դատական գործերի ուսումնասիրության հիման վրա։ Դրանց գերակշիռ մասը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին է վերաբերում։ Այդ գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառներն են՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բացակայությունը իրենց աշխատանքային իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակը իրավասու մարմինների անգործությունը: 18 դատական գործերով արձանագրել ենք այն խնդիրները, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների։

Այս խնդիրների համադիր վերլուծության արդյունքում վերհանել ենք իրավական խնդիրներ, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի բարելավել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը։

Վերլուծության մեջ ներկայացրել ենք նաև, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ վերհանված խնդիրները լուծելու համար։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր