ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնից ազատման լուրերի մասին
11:25, 18.09.2019 | mamul.am
11152 | 0

ՀՀ Պաշտպանության նխարար Դավիթ Տոնոյանն այսօր հերքեց իր պաշտոնից ազատման մասին լուրերը:

«Չկա էդպիսի բան»,-հայտարարեց նա:

Նախարարը լրագրողների հետ զրույցում խուսափեց մեկնաբանություններ տալ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու վերաբերյալ:

«Կարծում եմ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»,-ասաց նա:

Անդրադառանալով մամուլում տարածված այն լուրերին, որ երեկ տեղի ունեցած ԱԱԽ նիստում քննարկվել է նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարցը՝ նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ, այդպիսի բան չկա և ես հերքում եմ որևիցե քննարկում այդ թեմայի շուրջ ԱԱԽ նիստում»:

Հարցին թե, կա՞ն տարաձայնություններ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, Տոնոյանն ասաց. «Ոչ, չեն կարող լինել տարաձայնություններ. որպես կառաավարության անդամ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր