ՀՀ Պաշտպանության նխարար Դավիթ Տոնոյանն այսօր հերքեց իր պաշտոնից ազատման մասին լուրերը: «Չկա էդպիսի բան»,-հայտարարեց նա: Նախարարը լրագրողների հետ զրույցում խուսափեց մեկնաբանություններ տալ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: «Կարծում եմ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»,-ասաց նա: Անդրադառանալով մամուլում տարածված այն լուրերին, որ երեկ տեղի ունեցած ԱԱԽ նիստում քննարկվել է նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարցը՝ նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ, այդպիսի բան չկա և ես հերքում եմ որևիցե քննարկում այդ թեմայի շուրջ ԱԱԽ նիստում»: Հարցին թե, կա՞ն տարաձայնություններ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, Տոնոյանն ասաց. «Ոչ, չեն կարող լինել տարաձայնություններ. որպես կառաավարության անդամ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»: |