ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
11:40, 18.09.2019 | mamul.am
3127 | 0

ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները՝ ցանկում ներառելով 16 ընկերություններ ու երկու անհատի, տեղեկացնում է Միացյալ Նահանգների գանձապետարանի դեպարտամենտի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի հրապարակված փաստաթղթում, հաղորդում է Korrespondent-ը: Պատժամիջոցների ցանկում հայտնվել են Կոլումբիայի քաղաքացի Ալեքս Նայն Սաաբ Մորանին և նրա գործընկերը՝ Ալվարո Էնրիկե Պուլիդո Վարգասը, ովքեր մեղադրվում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա հանցավոր ռեժիմին ապօրինի շահույթով ապահովելու համար։ Նրանք մեղադրվում են պարենային օգնության ծրագրերով նախատեսված սննդի յուրացման մեջ։ Այս ֆիզիկական անձանց և ընկերությունների բոլոր գույքերը և գույքային շահերը արգելափակված են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ ցանկացած գործարքի կնքումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր