ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Այս թալանն ունի «իրավա-տնտեսական» արդարացում». Տիգրան Խզմալյան
04:25, 19.09.2019 | mamul.am
5075 | 0

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազից, հոսանքից, հեռախոսից բացի մենք Պուծինին վճարելու ենք նաև ավտոների համար. 2020թ․ հունվարի 1-ից մեքենա գնելու համար մենք պետք է ԵԱՏՄ-ին, այսինքն` Ռսաստանին, այսինքն` Պուծինին տուրք վճարենք, որը մայր գումարին ավելացնելու է 50-75%: Այս թալանն ունի «իրավա-տնտեսական» արդարացում՝ «օգտագործած մեքենայի փոխարեն գնեք նորը»։ Թարգմանաբար՝ գնեք ռսական «Լադա» կամ ռսական գործարանում ու համապատասխան որակով հավաքած մեկ այլ մակնիշ։ Եվրոպական կամ ճապոնական նոր մեքենա միջին հայ ընտանիքը գնել ի վիճակի չէ, ուստի օգտագործված, բայց ամուր ու հուսալի «Մերսեդեսներն», «Օպելներն» ու «Նիսսանները» պետք է փոխարինվեն ռսական ինքներդ գիտեք` ինչով։ Ընդ որում` եթե սեփական վայ-ավտո արտադրող Ռսասատնի համար նման թալանը գոնե արդարացվում է սեփական «արտադրանքն» իր շուկայում սաղացնելու շահով, ապա ո՞րն է ՀՀ շահը, ես` չեմ հասկանում։ Փաստորեն, ՀՀ կառավարությունը համաձայնվում է 100 օր անց թալանել հայ ազգաբնակչությանը հանուն ՎԱԶ-ԿԱՄԱԶ-ԿՌԱԶ ռուս-թաթարական գործարանների` Պուծինին հավելյալ վճարելով միլիոնավոր դոլարներ մեր գրպանից, բացի արդեն վճարվող կոմունալ ծախսերից` գազի, ջեռուցման, հոսանքի, հեռախոսի համար, որ նույնպես գնում են ոչ թե ՀՀ, այլ ռսական բյուջե»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր