ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սաուդյան Արաբիան Ստամբուլում վաճառել է հյուպատոսության շենքը, որտեղ սպանվել է Խաշոգին
20:10, 18.09.2019 | mamul.am
3732 | 0

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մոտ մեկ ամիս առաջ վաճառել են Ստամբուլում գտնվող հյուպատոսության շենքը, որտեղ նախորդ տարի հոկտեմբերին սպանվել էր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգին, հաղորդում է Habeturk TV-ին։

Նշվում է, որ դեսպանատան շենքը գտնվում է Ստամբուլի հեղինակավոր Լեվենթի թաղամասում, այն վաճառվել է շուկայական արժեքից մոտ մեկ երրորդ անգամ ավելի էժան։ Շենքի նոր սեփականատիրոջ մասին տվյալներ չի հաղորդվում:
Ըստ հեռուստաալիքի՝ Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխվել է Ստամբուլի այն թաղամասը, որտեղ գտնվում է նաև ԱՄՆ հյուպատոսությունը:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի հետ անշարժ գույքի գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ Թուրքիայի ԱԳՆ-ից հատուկ թույլտվություն: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք որևէ տեղեկատվություն չունեն, որը հաստատում է գնման և վաճառքի գործարքը:

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Խաշոգին Սաուդյան Արաբիայի իշխանական վերնախավի նախկին անդամ էր, սակայն դարձել էր թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի խիստ քննադատը։ CNN-ի փոխանցմամբ՝ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում 2 շաբաթ առաջ սպանվելուց հետո։ Միջադեպից հետո փողոցում տեղադրված տեսախցիկները արձանագրել էին, թե ինչպես են հյուպատոսությունից դուրս գալիս ճամպրուկներով մարդիկ։ Ենթադրվում էր, որ ճամպրուկներում գտնվել է Խաշոգիի մարմինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր