ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց
13:35, 18.09.2019 | mamul.am
2631 | 0

Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացրին «Սանիթեքի» աշխատակիցները: Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը: Նրանց պնդմամբ՝ իրենք չեն վարձատրվում, որովհետև քաղաքապետարանը ընկերությանը չի փոխանցել գումարը:

«Ես իմ քրտինքով աշխատած գումարն եմ ուզում, ողորմություն չեմ ուզում»,-ասաց աշխատակիցներից մեկը: Բողոքող աշխատակիցներին մոտեցավ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա ցույց տվեց քաղաքապետարանի կնիքով մի փաստաթուղթ, որի համաձայն՝ իրենք դեռ օգոստոսի 17-ին «Սանիթեք» ընկերությանն են փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ:

«Ձեր գործատուն «Սանիթեք» ընկերությունն է, և ինքն էլ պետք է ձեզ վճարի»,-ասաց նա: Իսկ թե ինչու գումարը չի փոխանցվել, մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել: Նա նաև նշեց, որ հիմա իրենք մտածում են ընկերության աշխատակիցների աշխատավարձերը ուղիղ քաղաքապետարանի միջոցով վճարելու տարբերակի ուղղությամբ: Բողոքողների հարցին, թե ե՞րբ հարցը կլուծվի, որպեսզի իրենք ստանան իրենց հասանելիքը, Հ. Կարապետյանը նշեց. «Չեմ կարող ասել: Եթե հիմա ասեմ 8 օրից, բայց 10 օրից հարցը լուծվի, ինձ կասես՝ սուտ եմ խոսել, չէ՞»,-ասաց մամուլի խոսնակը՝ խոստանալով անել հնարավորը՝ արագ արդյունքի հասնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր