ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՄԱԿ-ը կոչ է անում 52 միլիոն դոլար գտնել Դոնբասի համար
15:16, 18.09.2019 | mamul.am
3565 | 0

Մինչև ձմռան սկիզբը անհրաժեշտ է 52 միլիոն դոլար հայթայթել Ուկրաինայի արևելքում մարդասիրական օգնության առավելագույն կարիքները բավարարելու համար, և ՄԱԿ-ը կոչ է անում դոնորներին ջանքեր գործադրել՝ ուղղված Ուկրաինային հումանիտար օգնության տրամադրման համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը:

«ՄԱԿ-ը և մեր հումանիտար գործընկերներին անհրաժեշտ է շտապ օգնություն տրամադրել 52 միլիոն դոլարի չափով՝ մոտալուտ ձմռանը առավել հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար, երբ ջերմաստիճանը կլինի է -15-20 աստիճանից ցածր»,-հայտարարել է Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքում մոտ 2 միլիոն մարդ ապրում է ականների և պայթուցիկ սարքերով լի տարածքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր