Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.43, EUR 529.69, RUB 7.45, GBP 615.98
+17 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռուսաստանը պատրաստ Է աջակցել Թուրքիային՝ հրթիռային տեխնոլոգիաների ստեղծման հարցում. Ռոգոզին
17:15, 18.09.2019

Ռուսաստանը պատրաստ Է Թուրքիային աջակցել հրթիռային տեխնոլոգիաներ և տիեզերական սարքավորումներն ուղեծրային խմբավորման ստեղծման գործում, հայտարարել է «Роскосмос»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

«Եթե Թուրքիան իր համար անհրաժեշտ համարի հրթիռային տեխնոլոգիաների ստեղծումը, ապա մենք պատրաստ ենք օգնել շարժիչներով, որոշակի տեխնոլոգիաներ փոխանցմամբ… Մենք կարող ենք առանձին համալրող մասեր փոխանցել թուրքական մի քանի նախագծերի իրականացման համար, օրինակ՝ շարժիչներ, կառավարման համակարգեր և այլն: Մենք այստեղ լուրջ սահմանափակումներ չենք տեսնում, ու այս առումով Թուրքիան կարող Է ստանալ Ռուսաստանի աջակցությունը»,-հայտարարել Է Ռոգոզինը՝ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: Ռոգոզինը նաև նշել Է, որ տիեզերքը կապված Է նաև պետության անվտանգության հարցի հետ, իսկ «Թուրքիայի համար դա հատկապես կարևոր Է, քանի որ Թուրքիան գտնվում Է բարդ իրավիճակում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր