ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Զարուհի Բաթոյանը՝ աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մասին
19:40, 18.09.2019 | mamul.am
2323 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղքատության հաղթահարմանն ուղղված մեր քաղաքականությունն ուղղված է նախ սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, ապա նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարողությունների զարգացմանը, նրանց անհատական կարիքների գնահատմանը և ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրմանը։

Մենք մեր ջանքերն ուղղում ենք այդ քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը։

Կիրառելով աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացրած «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները, առաջիկայում նախատեսում ենք․

✅Իրականացնել Զբաղվածության պետական գրասենյակի և սոցիալական աջակցության տարածքային մարմինների աշխատակիցների վերապատրաստումներ՝ նպաստառու ընտանիքների հետ աշխատելու նպատակով,
✅Առաջարկել պետական ֆինանսավորմամբ իրականացվող համանման ծրագիր, մասնավորապես՝ անասնապահության ոլորտում, որը կներառի նպաստառու շուրջ 1000 ընտանիքների և կնպաստի նրանց տնտեսական զարգացմանը։
✅Ծրագրում ընդգրված ընտանիքներին մեկ տարվա ընթացքում ցուցաբերել շարունակական սոցիալական աջակցություն և խորհրդատվություն՝ տնտեսությունը զարգացնելու, կառավարելու և եկամուտներ ունենալու նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր