ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քաղաքական գործընթացները կարող են որևէ կարգավիճակում Վանեցյանին էլ վերադարձնել իշխանություն». Ռոբերտ Ղևոնդյան
21:50, 18.09.2019 | mamul.am
3422 | 0

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես երեկ նշում էի Վանեցյանի հետ կապված, եթե իշխանությունը այլ տեղում օգտագործի պաշտոնաթող պաշտոնյաներին, կարող է որոշակի ժամանակ հետո վարկանիշային ձեռքբերում ունենալ:
Այս կանխատեսումս իրականություն է դառնում Օսիպյանի դեպքում: Վանեցյանը դեռևս մնում է միայն ֆուտբոլի ֆեդերացիայում:
Այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները կարող են որևէ կարգավիճակում Վանեցյանին էլ վերադարձնել իշխանություն, կարող են, ինչպես երեկ ենթադրել եմ, 3-րդ բևեռ ձևավորելու ճանապարհ հարթել, ստվերում թողնել կամ այլ՝ դեռևս ոչ տեսանելի ուղով տանել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր