ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչների կոշտ դիրքավորումը հունից հանում է ադրբեջանցիներին». Ռոբերտ Ղևոնդյան
02:05, 19.09.2019 | mamul.am
4617 | 0

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի հերթական պաշտոնյայի հերթական «գլուխգործոց» հայտարարությունը ցույց է տալիս Հայաստանի կանխարգելիչ հարվածների տրամաբանությունում կոշտ հռետորաբանության հաջողությունը: Հակառակորդը տանուլ է տալիս միակ հարթությունում, որտեղ նախկինում քիչ թե շատ հաջողում էր՝ հոխորտալու և անհիմն ահաբեկելու միջոցով հոգեբանական առավելություն ապահովել:
Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչների կոշտ դիրքավորումը, ինչպես նաև, պետք է անպայման նշել՝ նախկին պաշտոնյաների այս հարցում աջակցող հայտարարությունները ամբողջապես հունից հանում են առանց այդ էլ իրենց ծանրության կենտրոնը կորցրած ադրբեջանցիներին:
Ինչ վերաբերում է մարտի դաշտին և շուտով պատերազմելուն, ապա մենք միայն այդ առիթին էլ սպասում ենք, որ վերադարձնենք մեր հայրենիքի ևս մի քանի հազար քառ. կմ տարածություն: Այս անգամ, ի տարբերություն 2016 թվականի, առաջ չգնալու հրաման չի լինելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր