ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ով վատ է աշխատում, վնասազերծման համար նշանակվում է գլխավոր խորհրդական». Նարինե Դիլբարյան
22:10, 18.09.2019 | mamul.am
3178 | 0

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց կառավարման համակարգում ամենազավեշտալին խորհրդականների ինստիտուտն է, ով վատ է աշխատում, չի արդարացնում բարձրաստիճան պաշտոնյաների սպասումները, վնասազերծման համար նշանակվում է.... գլխավոր խորհրդական: Այսպես՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, թե Վանեցյանը և Օսիպյանը չեն արադարացրել վարչապետի սպասումները, այսինքն՝ լավ չեն աշխատել, բայց, Օսիպյանը գլխավոր խորհրդականի կարգավիճակում անպայման կարդարացնի իրեն: Թե ի՞նչ խորհուրդներ կտա նախկին ոստիկանապետը Փաշինյանին, դեռ պարզ չէ, սակայն իր հրաժարականի մասին արդեն շատ ավելի ուշ կխոսի: Վանեցյանը, երևի, շտապեց, կամ ֆուտբոլի ֆեդերացիան իրեն բավարար էր այս էտապում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր