ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կանխիկ դրամի շրջանառությունը վերացվում է. «Ժամանակ»
09:50, 19.09.2019 | mamul.am
8255 | 0

«Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և կազմակերպությունների կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (գործարքի գումար) դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով` Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Անկանխիկ գործառույթների մասին» օրենքի նախագիծը:

Այն կընդունվի մինչև հոկտեմբերի վերջ և հաջորդ տարվա հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ:

Այս օրենքը, ըստ էության, էապես սահմանափակելու է կանխիկ դրամի շրջանառությունը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր