ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եթե էդքան թուլամորթ եք, որ փողի փայլից ոտքներդ թուլանում է, ավելի լավ է գնաք լոլիկ աճեցնեք». Կ. Հարությունյան
16:05, 19.09.2019 | mamul.am
5233 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:
Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,-երեկ գրել է վարչապետը՝ իր ֆեսբուքյան էջում:
Արդեն որերորդ անգամ վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին և կոռուպցիոն ռիսկերի սիրահարներին կոչ անում խելքները գլուխները հավաքել:
Բայց անգամ այդ հայտարարություններից հետո էլ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են ինչ-ինչ պատուհաններ գտնել՝ խարդախությունների գիրկը նետվելու համար: Հերիք եղավ, պիտի կարողանաք ազնիվ ապրել, իսկ եթե էդքան թուլամորթ եք, որ փողի փայլից ոտքներդ թուլանում է, ավելի լավ է գնաք լոլիկ աճեցնեք, գոնե ձեզնից մի օգուտ կլինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր