ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. ՀՔԱՎ
17:05, 19.09.2019 | mamul.am
2371 | 0

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության ներգրավմամբ 2019թ․ մայիսին ՀՀ ողջ տարածքում արդեն 5-րդ անգամ, սկսած 2014 թ․-ից, իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հանդեպ։

Տարբեր տարիներին իրականացրած հետազոտությունների համեմատության արդյունքում հետաքրքիր փաստեր ենք արձանագրել։

2017 թ․-ի համեմատ՝ 2019-ին նվազել են և Եվրոպական միության, և Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների թվերը։ Սակայն եթե ԵՄ-ի կողմնակիցների թիվը նվազել է 3%-ով և դարձել 30%, ապա ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը նվազել է միանգամից 12%-ով և դարձել 20%։

Ուշագրավ է, որ երկու կառույցներին էլ անդամակցելուն կողմ անձանց թիվը 2017-ի համեմատ 2019-ին աճել է ավելի քան կրկնակի անգամ՝ դառնալով 30%։

2016, 2017 և 2019 թթ․-ի համեմատական տվյալներով ՀՀ նկատմամբ ՌԴ վերաբերմունքի ցուցանիշին զուգահեռ փոփոխվում է նաև ԵԱՏՄ անդամակցության ցանկություն հայտնողների թիվը։ Որքան բարձր է ՀՀ նկատմամբ ՌԴ վերաբերմունքը բարեկամական համարողների թիվը, այնքան բարձր է ԵԱՏՄ անդամակցության կողմնակիցների թիվը և հակառակը։ Սակայն նույն կապն առկա չէ ԵՄ-ի հարցում․ անկախ ՌԴ-ի վերաբերմունքի մասին կարծիքից՝ հարցվողների մեծամասնությունը հակված է ԵՄ անդամակցությանը։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր