ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նոր նշանակումները կպատասխանեն այն հարցին, թե որքանով է հների ռևանշն անհավանական». Վարդ Սիմոնյան
21:15, 19.09.2019 | mamul.am
6593 | 0

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական մեքենան հանձնված էր առանց շարժիչի և արգելակների. այսօր ուժայինների հրաժարականով մենք առնվազն ամբողջական շարժակազմը վերցնելու հնարավորություն ենք ստանում: Եվ միայն նոր նշանակումները կպատասխանեն այն հարցին, թե որքանով է անշրջելի հայաստանյան հեղափոխությունը և որքանով անհավանական՝ հների ռևանշը: Բայց կադրային շարժերն առանձնապես հույս չեն ներշնչում. միայն Հանրային հեռուստաընկերությունում բուն դրած գարշանք սփռող որջը բավական է հասկանալու համար, թե ում տնտեսական և «գաղափարական» շահերին է այն ծառայեցվում, ինչու կարճվեց քրեական սկանդալային գործը, կամ ինչու է հայտնի օլիգարխի անձնական օգտագործման Պետրոսը բառացիորեն շեք արել Հանրայինի եթերը:
Հարկ է ժամ առաջ կառավարության ֆինանսավորմամբ ստեղծել ուղեղային կենտրոններ և դրանցից արտածել երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, հստակ ուղենիշներ և պրոֆեսիոնալ կադրեր: Միայն ունիվերսալ, ժամանակակից գիտելիքի կենտրոնները կարող են սպասարկել առաջընթացն ու մեր հեղափոխական ամբիցիաները: Այլ ճանապարհ չկա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր