ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը երեք կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն». Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ է անում
11:50, 19.09.2019 | mamul.am
11084 | 0

«Եթե չլուծվի խաղաղ պայմաններում զոհվածների մայրերի պահանջը, ես նստում եմ հացադուլի»,- կառավարության շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նա դժգոհեց, որ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ գումար են տրամադրում տուժածներին, իսկ իրենց՝ անտեսում:

«Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ գիտե՞ս ինչ կա, վաղը երեք կնիկ կգան՝ քեզ քարշ տալով էդտեղից կտանեն, վաղը կառավարության շենքի դեմը չգաս: Ես հիմա եկել եմ, դե թող գան, ինձ քաշ տալով տանեն»,- ասաց Մ. Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր