ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կառավարությունը հաստատեց 2019-2023 թթ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիրը
12:00, 19.09.2019 | mamul.am
4104 | 0

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ-ում 2019-2023 թթ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը։

Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ),
  • կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում,
  • կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ,
  • կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը,
  • պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։
  • հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր