ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ես կորցնելու բան չունեմ՝ ո՛չ էրեխես ա եթիմ մնում, ո՛չ տուն ու տեղ եմ կորցնում». Մարգարիտա Խաչատրյան
12:25, 19.09.2019 | mamul.am
9879 | 0

«Մենք պայքարում ենք մեր արժանապատվության համար: Իրենք հաշվի չեն առնում մեր տանջանքները: Հեռուստացույցով նայում ես՝ էս զինվորը ինքնասպան եղավ, էն Էրեխին սպանեցին, էն էրեխուն մի ուրիշ բան եղավ խաղաղ պայմաններում..., մտածում ես՝ էս էրեխեքն ինչի՞ են իրենց սենց անում: Մի օր չկա, որ չհիշենք մեր վիշտը: 94 թվի զոհված ա իմ տղան. օրը 3-4 անգամ գնում եմ Եռաբլուր, հիմա ոտքով եմ գնում, էլ ուժ էլ չունեմ»,- պատմում էր խաղաղ պայմաններում զոհվածներից մեկի մայրը:

«Վարչապետն ասում է՝ փող ունեմ, տեղավորելու տեղ չունեմ։ Ես տեղը ցույց եմ տալիս։ Եթե իր կինը հայտարարում է, որ ոչնչի համար են զոհվել մեր տղերքը, ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մեր տղերքը զոհվել են հայրենիքի համար և մեր համար թանկ են։ Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու»,- ասաց «Զինվորի Մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նշեց, որ ոչ մի քրեական գործ չի բացահայտվում, ինչը վիրավորանք է զինվորների մայրերի նկատմամբ. «Ես կորցնելու բան չունեմ, մի ոտք շուտ կգնամ երեխուս մոտ, ո՛չ էրեխես ա եթիմ մնում, ո՛չ տուն ու տեղ եմ կորցնում, ինչ կա՝ թողնում եմ բանակին»,- ասաց նա՝ հավելելով, որ «եթե առավոտից ոչ մեկը չի իջնում, մոտենում զոհվածների մայրերին, ուրեմն էդպիսի կառավարություն մեզ պետք չի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր