ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեր մասնակիցների մեծ մասը հաջող հանդես եկավ»․ Վահագն Խաչատրյան
12:20, 19.09.2019 | mamul.am
2160 | 0

Շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն Արմեն Բարսեղյանի մարզիչ, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանն իր սանի հաջողությունն առաջնությունում համարում է ծանր աշխատանքի արդյունք:

«Եվրոպայի առաջնությունը տարիքային այս խմբում հզոր կազմ էր հավաքել: Արմենը մրցաշարի հենց մեկնարկից սկսեց գլխավորել աղյուսակը և մինչև վերջ պահեց առաջատարի դիրքերը

Առավել շատ սպասելիքներ ունեինք մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանից, ով ևս մեկնարկից սկսած գլխավորում էր աղյուսակը, սակայն մրցաշարի միջնամասում պարտություն կրեց և չկարողացավ պայքարել մեդալների համար: Ընդհանուր առմամբ մեր մասնակիցների մեծ մասը հաջող հանդես եկավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է մասնագետը:

Շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն Արմեն Բարսեղյանի կարծիքով, մրցաշարը լարված էր․ «Հետաքրքիր պայքար ծավալվեց այս տարվա առաջնությունում: Կար նաև լարվածություն: Մեր տարիքային խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս հաջող հանդես եկան։ Առաջնության ընթացքում ամենադժվարինը վերջին պարտիան էր, որում չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր ոչ-ոքի խաղալ: Պարտիայում վրիպում թույլ տվեցի և ծանր դրություն ունեի, սակայն, համառ պաշտպանության շնորհիվ, կարողացա պարտիան ավարտել հաշտությամբ»:

Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն Ռոբերտ Փիլիպոսյանը նշել է․ «Մրցաշարի առաջին 7 տուրերում գլխավորում էր աղյուսակը, սակայն 8-րդ տուրում ցավալի պարտություն կրեցի, սակայն անհատական մարզիչ Զավեն Անդրիասյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանը կարողացան հոգեբանորեն պատրաստել վերջին՝ որոշիչ պարտիային, որում հաղթանակ տոնեցի, սակայն գրավեցի միայն 2-րդ հորիզոնականը»:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև մոտակա մրցաշարերը՝ նշելով, որ պատանի շախմատիստները այս տարի պետք է մասնակցեն աշխարհի մինչև 16 տարեկանների օլիմպիադային, աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին, Դվորկովիչի գավաթի խաղարկությանը, Բոտվիննիկի հուշամրցաշարին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր