ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած». Հակոբ Արշակյան
15:25, 19.09.2019 | mamul.am
4227 | 0

«Կոնկրետ այս դրությունից խանությունը դուրս է եկել ուժեղացած, և դրա մասին է վկայում նաև հանրության արձագանքը». լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ այն հարցին ի պատասխան, թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները իշխանությանն ուժեղացրե՞լ են, թե՞ հակառակը:

Ըստ նախարարի՝ նորմալ երևույթ է, երբ գործատուն իր աշխատակիցներից դժգոհ է լինում, և որոշվում է, որ տվյալ աշխատակիցը պետք է չաշխատի:

Այն հակադարձմանը, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ Վ. Օսիպյանը խորհրդական նշանակվեց, Հ. Արշակյանը նշեց, որ աշխատանքի տարբեր պատասխանատվություններ կան:

«Մարդը մի տեղ լավ է աշխատում, մեկ այլ տեղ՝ ոչ: Մեզնից յուրաքաչյուրն այդ հատկությունն ունի»,-ասաց նախարարը:

Նա խուսափեց մեկնաբանել Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստում տեղ գտած գնահատականները՝ խորհուրդ տալով դիմել անձամբ՝ Ա. Վանեցյանին:

Նախարարը նկատեց, որ կուսակցությունում թե՛ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների թեկնածությունների, թե՛ պաշտոնանկության ենթակա նախարարների անունների շուրջ խոսակցություն չի եղել: Հարցին, թե իր աշխատանքից գո՞հ են, ժպտալով պատասխանեց՝ հուսով եմ:

Անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծին և դրանից բխող հարցին՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները պե՞տք է քաղծառայողներ լինեն, Հ. Արշակյանն ասաց. «2 մոդելն էլ կարող են աշխատել: Պետք է նայել ըստ առաջնահերթության»,-ամփոփեց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր