ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արսեն Հարությունյանը պարտվեց
15:20, 19.09.2019 | mamul.am
2366 | 0

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվել է 1/8 եզրափակչում։

Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 9:4 հաշվով հաղթեց վրացի Օտարի Գոգավային: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:17 հաշվով պարտվեց հնդիկ Կումար Ռավիին:

Գոտեմարտի սկզբնամասում Հարությունյանը հաղթում էր 6:0 հաշվով, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը:

Եթե հնդիկ ըմբիշը նվաճի եզրափակչի ուղեգիր, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր