ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Պետրոսյանը 2-րդն է «Fall Chess Classic»-ում, Հակոբյանը՝ 3-րդը
17:15, 19.09.2019 | mamul.am
2107 | 0

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց «Fall Chess Classic» միջազգային մրցաշարը, որն անցկավցվում էր երկու ենթախմբով: Գլխավոր A խմբում հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, ով 4.5 միավորով գրավեց 5-րդ տեղը: A մրցաշարի հաղթող դարձավ Ռեյ Ռոբսոնը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
B մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմասյտերներ Ավետիք Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը: Մրցաշարերն անցկացվում էին շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Բոլոր մասնակիցները գրոսմայստերներ էին: Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և կիսեցին 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 2-րդ, Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը: Ավետիք Գրիգորյանը 4 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը: B մրցաշարում 6.5 միավորով հաղթող դարձավ Քուեսադա Պերես Յասերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր