Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական տրամաբանությունը Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ կարճատև հանդիպման ժամանակ, ովքեր արդարացիորեն պահանջում են Հայրենիքի համար զոհված զինծառայողների ընտանիքներին էլ միանվագ ֆինանսական օգնություն տրամադրվի, ինչպես գործող իշխանությունները վարվեցին 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված և վիրավորված քաղաքացիների ընտանիքների հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին աչքի ընկավ իր զարմանահրաշ և անտրամաբանական հայտարարություններով... Պարոն Փաշինյանը հունից դուրս եկավ, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ինչ-որ բան էր ցանկանում նրան ասել... Զարմանալի է, պարոն Փաշինյանն ընդհանրապես իր ելույթները հետո դիտում է ու ընդհանրապես, գոհ է իր մտքի գոհարներից... Նախ, շատ տգեղ է, երբ Հայաստանի ղեկավարն իր «վիրավորվածությունը» Մանվել Գրիգորյանից փորձում է տարածել նաև վերջինիս հետ աշխատած մարդկանց վրա... Ի՞նչ է ստացվում... Եթե ինչ-որ մեկն աշխատել է ՀՀԿ-ի հետ կամ Փաշինյանի համար ատելի են, ուրեմն այդ մարդը խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունք չունի՞... Ի դեպ, պարոն Փաշինյանին նաև հիշեցնեմ, որ իր կառավարությունում և ԱԺ պատգամավորների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր բավականին բարձր պաշտոններ են զբաղեցրել տխրառչակ ՀՀԿ-ի կառավարման տարիներին, ինչպես նաև եղել են բազմաթիվ ՀՀԿ-ական օրենսդիրների օգնականներ և խորհրդականներ, իսկ հիմա ԱԺ-ում «Իմ Քայլ»-ի պատգամավորներ են... Երևի պարոն վարչապետին դուր են գալիս դավաճանները և «գունափոխվածները»... Եթե պարոն վարչապետն ի նկատի ուներ, որ գեներալ Մանվելի նախկին օգնականը պետք է խորհուրդ տար իր «շեֆին» վաճառել ունեցվածքը և, ինչպես Փաշինյանն է ասում, բաժաներ, ապա դրանից անտրամաբանական առաջարկ չէի իմացել... Բացի այդ, շատ հետաքրքիր է, պարոն Փաշինյանն ո՞ւմ ունեցվածքն է վաճառել իր շրջապատից, որ մոտ 700 միլիոն դրամ գումար է վճարել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և վիրավորներին, որ հիմա էլ այդպիսի խորհուրդներ է տալիս ուրիշներին... Պետք է ՄԵՆՔ վճարենք, այլ ոչ թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև Մանվել Գրիգորյանը... Այսպիսի անտրամաբանական հայտարարություններ անելով` պարոն Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իր և իր թիմի շահերը վեր են պետական շահերից... Ի դեպ, շատ տհաճ էր նաև պարոն Փաշինյանի` մարդկանց չլսելով հեռանալը... Ու՞մից եք նեղանում, պարոն վարչապետ... Հ.Գ. Լավ կլինի, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն միանվագ փոխհատուցում տրամադրի մեր զոհված զինծառայողների ընտանիքներին, այլև 1996 թ-ի սեպտեմբերին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վիրավորվածներին, «Էլեկտրիկ Երևանի» և 2016 թ-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվածներին ևս...»։ |