ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ամերիկացի հետախույզը Թրամփի դեմ բողոք է ներկայացրել՝ Զելենսկու հետ հեռախոսազրույցի պատճառով
16:23, 20.09.2019 | mamul.am
4305 | 0

Ամերիկացի հետախույզը Թրամփի դեմ բողոք է ներկայացրել՝ Զելենսկու հետ հեռախոսազրույցի պատճառով, գրում է The Washington Post-ը:
ԱՄՆ հետախուզության աշխատակցի բողոքը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու զրույցի հետ, որի ընթացքում ԱՄՆ ղեկավարը այնպիսի «խոստում» է տվել, որը դարձել է հետախույզի համար անհանգստության պատճառ։ Բողոքի հանձնումից անցել է երկու ու կես շաբաթ, այս ժամանակ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նշում է The Washington Post-ը: Այս հեռախոսազրույցի թեման դարձել է Ներկայացուցիչների պալատի քննության առարկա, որն ուսումնասիրում է, թե արդյոք Թրամփը և նրա փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին ձգտել են ճնշում գործադրել Ուկրաինայի կառավարության վրա՝ Թրամփին օգնելու համար՝ եկող 2020-ի նախագահական ընտրություններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր