ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ինչպես է Չինաստանը հեռացնում Ռուսաստանին Կովկասից
17:50, 20.09.2019 | mamul.am
9552 | 0

Gazeta.ru-ի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ Չինաստանի կարևորությունը որպես առևտրային գործընկեր Կենտրոնական Ասիայում և Կովկասում, նաև որպես ներդրումների աղբյուր զգալիորեն աճել է՝ այս տարածաշրջանը դառնալով Մոսկվայի և Պեկինի միջև ազդեցության ու պայքարի աղբյուր:
Վերլուծաբանները Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը անվանում են «կենսական նշանակություն ունեցող պտուտակներ»՝ չինական «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ: Փորձագետների կարծիքով՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը ձգտում են սերտ կապեր զարգացնել նախկին ԽՍՀՄ երկրների սահմաններից դուրս:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Պեկին կատարած այցից հետո ստորագրել են Ղազախստանի և Չինաստանի միջև «հավերժական» ռազմավարական գործընկերության և ևս տաս պայմանագիր: Մի քանի ամիս առաջ կողմերը 55 ներդրումային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել:
Հետխորհրդային տնտեսությունները դեռ կախված են Ռուսաստանի տնտեսությունից, բայց աստիճանաբար այդ կապը թուլանում է:
Վկայակոչելով Համաշխարհային տնտեսության գերմանական ինստիտուտի տվյալները (IfW) նշվում է, որ վերջին տասը տարիներին Կենտրոնական Ասիան և Կովկասը գտնվում են Պեկինից կախվածության մեջ:
Օրինակ՝ Ղրղզստանը Չինաստանին պարտք է իր ՀՆԱ-ի 30%-ը, իսկ Տաջիկստանի պարտքը կազմում է ՀՆԱ 15-%ը:
Բացի այդ, Տաջիկստանի ոսկու ավելի քան 80%-ը արդյունահանվում է Չինաստանի հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով: Չինաստանի ներդրումների ծավալը «Кончоч» հանքավայրում գերազանցել է 200 միլիոն դոլարը:
Թուրքմենստանում Պեկինը ԵՄ-ն հետ միասին պատրաստվում է 300 կիլոմետր երկարությամբ տրանս-կասպիական գազատար կառուցել: Թուրքմենստանից Եվրոպա ձգվող գազատարը նախատեսում է տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել, ինչը, ըստ վերլուծաբանների, կարող է Թուրքմենստանը դարձնել եվրոպական շուկայում Ռուսաստանի մրցակիցը:
Միևնույն ժամանակ, Ղազախստանում ներմուծման 35%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս ցուցանիշը հավասար է ԵՄ-ն և Չինաստանի համակցված ներմուծումներին: Ըստ «Феникс» առևտրի և ներդրումների ինստիտուտի կրթության բաժնի վարիչ Եվգենի Ուդիլովի՝ Կենտրոնական Ասիայում և Կովկասում կողմերը կողմնորոշվում են «միևնույն ժամանակ և մոտավորապես հավասար» կերպով Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի միջև, բայց մի փոքր տարբեր որակներով: Եթե Չինաստանն այս տարածաշրջանի համար ներդրում է կատարում, ապա Ռուսաստանը նրանցից շատերի համար մեծ արտահանման շուկա է: Նախկին Խորհրդային միության երկրների համար շատ ավելի դժվար է իրենց վերջնական արտադրանքը վաճառել Չինաստանի կամ Եվրոպայի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր