ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ուկրաինան կորցնում է ռուսական գազը
18:05, 20.09.2019 | mamul.am
5074 | 1

Ուկրաինան կոչ է անում նախապատրաստվել տարանցիկ ռուսական գազի դադարեցմանը: Գազատար խողովակը կփակվի 2020-ի հունվարի 1-ին: Այս մասին հայտնել է «Нафтогаз» ընկերության գործադիր տնօրեն Բրյուսելում կայացած եռակողմ բանակցություններից հետո: Մինչդեռ, «Գազպրոմ»-ի գագաթնաժողովի ավարտին առաջարկվել է մեկ տարով երկարացնել տարանցումը, բայց նման պայմանները դեռևս չեն բավարարել Կիևին:
Ուկրաինացի պաշտոնյաները հասկացան, որ հնարավոր չէ Ռուսաստանին և «Գազպրոմին» համակցել գազային բանակցություններում, անգամ իրենց կողմից էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատարի տեղակալի հետ:
Այսպիսով, «Նավթոգազ» ընկերության գործադիր տնօրեն Յուրի Վիտրենկոն սեպտեմբերի 19-ին հայտարարեց այն մասին, որ Կիևին անհրաժեշտ է շարունակել հունվարի 1-ից ռուսական գազի տարանցման դադարեցման նախապատրաստական աշխատանքները:
Վիտրենկոն ստիպված էր հայտարարել, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները չեն սկսվել, և որ ժամանակ կա մինչև հին գազի տարանցման պայմանագրի ավարտը` 2019-ի դեկտեմբերի 31-ը, որն արդեն մոտ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր