ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Հայկ Ալումյան
17:30, 20.09.2019 | mamul.am
4182 | 1

«Պնդում եմ, որ դատարանի հրապարակած որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, աննախադեպ բացահայտ ճնշումների տակ: Դատարանը այսպիսով դարձել է գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար: Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք, սա իմ հիմնավորումներն են»,- դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթի նստավայրում, Աննա Դանիբեկյանը հրապարակեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր