Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.22, EUR 526.33, RUB 7.47, GBP 610.79
+5 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց Նիկոլը». Արմեն Աշոտյան
17:40, 20.09.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը...

Չէ որ Հայաստանի Հանրապետության Անկախոության օրվա նախաշեմին կալանքից ազատելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա կարող էր փորձել վաղվա օրվա խորհրդին վերադարձնել ազգային համերաշխության և միասնականության այդքան բաղձալի, բայց օրեցեօր մաշվող ոգին:

Խամաճիկ դատարանի շուրթերով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոʹչ անկախությունն է արժեք, ոʹչ էլ անկախության և պետականության համար պայքարած մարդիկ:

Ռոբերտ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր