ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Համայնքների միավորման գործընթացը գնում է համալրելու Նիկոլի ձախողումների շարքը». Բաբկեն Հարությունյան
02:10, 21.09.2019 | mamul.am
3311 | 0

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համայնքների միավորման գործընթացը ձգձգվում է: Համայնքների միավորման գործընթացի հետ կապված հարցում էի ուղղարկել ՏԿԵՆ։ Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ համայնքների միավորման նախնական փնջերը ենթարկվելու են փոփոխության և միավորումը ավարտվելու է 2019-2020թթ, ինչը խիստ կասկածելի է։ Այսինքն՝ հստակ որոշում չկա, թե որ համայնքները երբ են միավորվելու, ընթանում են քննարկումներ, ավելին՝ դեռ պետք է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում էլ փոփոխություններ իրականացնեն։
Այսպիսով, համայնքների միավորման գործընթացը, որը նախկին իշխանությունների հազվադեպ լավ ծրագրերից էր, ձգձգվում է և գնում է համալրելու Նիկոլի ձախողումների շարքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր