ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Նոր համաճարակը 36 ժամում կսպանի 80 միլիոն մարդու. գիտնականներ
00:45, 21.09.2019 | mamul.am
42174 | 0

Գիտնականները տեղյակ են պահել մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին: Երկրին սպառնում է հիվանդության բռնկում, որը կարող է սպանել 80 միլիոն մարդու: Ընդ որում, այդ հիվանդության տարածումը կարող է տևել 36 ժամ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հիշեցնում են, որ նման իրավիճակ 100 տարի առաջ արդեն եղել է: Այդ ժամանակ իսպանական գրիպի բռնկումից մահացավ 50 միլիոն մարդ: Եթե դա հիմա տեղի ունենա, ապա լրջագույն վնաս կհասցվի համաշխարհային տնտեսությանը, իսկ տուժած երկրներում կստեղծվի անկայուն իրավիճակ: Դե իսկ աղքատ երկրներում առողջապահական համակարգը պարզապես կփլուզվի:
Հետազոտողների տվյալներով՝ վտանգը թաքնվում է նորից ի հատ եկող վիրուսների մեջ, որոնք կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են N1H1-ը, Էբոլան, ժանտախտը: Ընդհանուր առմամբ՝ ժամանակակից մարդկությունը պատրաստ չէ դրանց դիմագրավելուն, հավաստիացնում են գիտնականները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր