ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի». Մհեր Գրիգորյան
12:15, 21.09.2019 | mamul.am
6007 | 0

«Պուտինը միանշանակ գալու է Հայաստան»,- սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պնդել է, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպում կլինի: Իսկ թե որքան ժամանակով ՌԴ ղեկավարը կմնա Երևանում, ՀՀ փոխվարչապետը նշել է. «Չեմ կարող ասել, թե որքան է տևելու այցը»:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վ. Պուտինը մի քանի ժամով է ներկա լինելու և պաշտոնական ճաշին չի մասնակցելու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր