ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան». Դ. Տոնոյանը՝ Վայոց Ձորի դեպքի մասին
12:30, 21.09.2019 | mamul.am
3934 | 0

«ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի քննությունը ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ է: Սպան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է». սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

Ըստ նրա՝ ՊՆ-ն ու կառավարության բոլոր անդամները հետևողական են լինելու դեպքի բացահայտման հարցում:

«Ռազմական ոստիկանությունն էլ քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան»,-խոստացավ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: Նա շտապ վիրահատվել էր:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունն էլ պարզել էր սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր