ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Bloomberg-ի լրագրողներին Թուրքիայում սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
17:50, 21.09.2019 | mamul.am
3950 | 0

Թուրքական դատարանում մեկնարկել են Bloomberg լրատվական գործակալության երկու լրագրող՝ Քերիմ Քարաքայի և Ֆերքան Յալկինիչի գործով դատական գործի քննությունը, որոնք մեղադրվում են երկրում «տնտեսական կայունությունը խափանելու» փորձի մեջ, հայտնում է Associated Press-ը: Լրագրողները մեղադրվում են 2018 թվականի օգոստոսի 10-ին հրապարակած նյութի համար, որը վերաբերվում էր BDDK բանկային կարգավորող գործակալությանը, որից հետո BDDK բանկային կարգավորող գործակալությունը դիմել է Թուրքիայի իրավապահ մարմիններին Bloomberg-ի հոդվածի դեմ բողոք ներկայացնելով։ Հոդվածում նշվում են Թուրքիայում լարվածության աճի՝ արտարժույթի ճգնաժամի պայմաններում, երբ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կտրուկ արժեզրկվեց՝ գրանցելով նոր ռեկորդ՝ 2001 թվականից ի վեր: Մասնագետների կարծիքով այս քայլը արձագանք է Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությանը: Ըստ Associated Press գործակալության տվյալների, բացի այս երկու լրագրողներից, Թուրքիայի իշխանությունները նմանատիպ մեղադրանքներ են առաջադրել միջազգային և տարածաշրջանային լրատվամիջոցների ավելի քան 50 լրագրողի՝ իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, ներառյալ՝ 2018 թվականի օգոստոսի իրադարձությունների լուսաբանմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր