ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Google-ն ստեղծել է աշխարհի հզորագույն համակարգիչը
19:25, 21.09.2019 | mamul.am
10243 | 0

Ամերիկյան Google ընկերությունը ստեղծել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգիչը: Այն կարող է ավելի արագ իրականացնել հաշվումները, քան հզորագույն սուպերհամակարգիչ Summit от IBM-ը: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Google-ն ստեղծել է աշխարհի հզորագույն համակարգիչը

Բրիտանական թերթը հայտնում է, որ այն հաշվարկը, որը IBM-ի համակարգիչը կարող է անել 10 հազար տարում, Google-ի համակարգիչը կարող է իրականացնել 200 վայրկյանում: Նշենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն առաջին անգամ հրապարակվել էր ՆԱՍԱ-ի կայքում, սակայն ավելի ուշ հեռացվել էր: Հայտնի է, որ ներկայում Google-ի քվանտային համակարգիչը կարող է իրականացնել միայն մեկ տեխնիկական հաշվարկ, իսկ պրակտիկ առաջադրանքների իրականացմանը սարքը պատրաստ կլինի մի քանի տարուց:

Google-ն ստեղծել է աշխարհի հզորագույն համակարգիչը

Google-ի մշակողներն իրենց համակարգիչը համարել են կարևոր աստիճան՝ լայնամասշտաբ քվանտային հաշվողական պրոցեսի ճանապարհին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր