ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դա անուղղակի հաստատեց Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության պետական կոմիտեն». Կ. Հովհաննիսյան
21:50, 21.09.2019 | mamul.am
11332 | 0

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում Նաիրի Հոխիկյանի հետ զրուցում էինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ադրբեջանցիների կողմից ինչ որ եկեղեցական արարողակարգի կատարման և եկեղեցին աղվանական հռչակելու մասին: Ես վստահորեն կարծիք հայտնեցի, որ թուրքերն այստեղ կապ չունեն, թուրքական դրոշի բարձրացումն էլ եկեղեցում ադրբեջանի դրոշի հետ միասին, պարզապես տպավորություն ստեղծելու համար է:
Այսօր դա անուղղակի հաստատեց նաև Մշակույթի և զբոսաշրջության պետական կոմիտեն` կոմիտեի ղեկավարի մակարդակով:
Բառացի մեջբերեմ Մուզաֆֆեր Աքթուղի խոսքը. «Միջնադարյան հայկական եկեղեցի, որը գտնվում է Վանի Աղթամար կղզում, 2018թ.-ի օգոստոսի 31-ի համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է 157 000-ից հասնելով 162 000»: Հատկանշական է, որ թուրք պաշտոնյան երկու անգամ է շեշտում եկեղեցու հայկական լինելը, կրկին նրա խոսքից մեջբերում անեմ. «Բյուրեղյա մաքրությամբ Վանա լճի ջրով շրջապատված կղզին, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին, գրավում է ոչ միայն քրիստոնյա զբոսաշրջիկներին, այլ, օրինակ, մահմեդական և մուսուլման զբոսաշրջիկներին»...
Ինքս մասնավոր զրույցներում բազմաթիվ անգամ եմ լսել թուրքերի արհամարական խոսքը ադրբեջանցիների նկատմամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր