ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հաջորդիվ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան
11:15, 23.09.2019 | mamul.am
29271 | 1

Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները մեծ իրարանցում առաջացրեցին։ Հատկանշական է, որ այդ պաշտոնանկությունները դրական ընդունվեցին հանրության լայն շրջանակների կողմից, քանի որ վերջինները համարվում էին նախորդ իշխանությունների ներկայացուցիչներ։ Ավելին, հանրությունը քննադատությամբ էր ընդունել վերջիններին՝ ուժային կառույցների ղեկավար նշանակելու հեղափոխական կառավարության որոշումը։
Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է շարունակել սկսածը, շտկել նախկինում կատարած վրիպումները և մեկ «հարվածով» լուծել նախկին կոռուպցիոն իշխանությունների ժամանակ պաշտոնավարած և բացասական համբավ վայելող բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք հեղափոխական իշխանությունների Աքիլեսյան գարշապարն են։

Համաձայն շրջանառվող լուրերի՝ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Համաձայն շրջանառվող տեղեկատվության՝ այս պահին ԱԱԾ-ում ուսումնասիրվում են մի քանի գործեր (2016-2017), որոնցում գլխավոր դատախազությունը դրսևորել է ոչ իրավաչափ մոտեցում և որոնցում գլխավոր դերակատարում է ունեցել Արթուր Դավթյանը։
Այս առումով խիստ անորոշ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ճակատագիրը, քանի որ վերջինը մասնակցել և իրականացրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆինանսական գործողությունները, որոնց արդյունքում ազդել է դրամի փոխարժեքի արհեստական տատանմանը։
Ավելին, ըստ լուրերի՝ նրա անմիջական մասնակցությամբ են կատարվել որոշ օլիգարխների, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օվշորային հայտնի գործարքները, ֆինանսական որոշ ընկերությունների սնանկացման և խլման գործարքները։ Ասում են նաև, որ պաշտոնանկությունից անմիջապես հետո Արթուր Ջավադյանին մեղադրանք կառաջադրվի, որի արդյունքում վերջինը կկալանավորվի։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր