ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը
22:40, 21.09.2019 | mamul.am
3671 | 0

Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ Նվարդ Ասատրյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

«Խորը վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացու հուշամեդալակիր, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր և թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։ Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից էր։ Մշտապես երիտասարդների կողքին՝ իր գիտելիքներով և կամեցողությամբ»,- ասվում է գրառման մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր