ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շնորհակալություն ինքներս մեզ հավատալու զգացողությունը վերականգնելու համար». Շիրակի մարզպետ
09:00, 22.09.2019 | mamul.am
3317 | 0

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «28 տարի առաջ այս օրը ընդամենը 12 տարեկան էի, շատ բան սկսել էի հասկանալ, ավելի շատ էլ հետո պետք է հասկանայի. բայց մեկ բան այդ օրը շատ հստակ զգացի: Իմ հարազատներից շատերը, իմ հարազատ մայլեն (թաղը) հենց այդ օրը մասամբ դուրս եկավ երկրաշարժի թողած սգային տրամադրությունից և իմ իմացած մեծերը կարծես հետ վերադարձացած լինեին սովորական կյանքի ռեժիմի։
Այսօր էլ մոտս նման զգացողություն կա՝ մեկ էմոցիոնալ մակարդակ էլ բարձրացավ մեր սիրելի քաղաքը։
Շնորհակալություն մեզ այս տոնը պարգևելու համար, շնորհակալություն ինքներս մեզ հավատալու զգացողությունը վերականգնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր