ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Պետության սեփականությունը կոպեկներով վաճառած գործիչը խոսում է պետության նկատմամբ պատասխանատվությունից». Գ. Աբաջյան
10:45, 22.09.2019 | mamul.am
14500 | 0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, կարծում էի՝ Սերժ Սարգսյանի ուղերձի շուրջ արձագանքները չափազանցված էին և ձևավորվել էին նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի արդյունքում:

Որոշեցի կարդալ: Եվ ի՞նչ պարզվեց. 10 տարի երկիրը կառավարած գործիչը, ով նման անփառունակ կերպով լքեց իր պաշտոնը, ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ: Անհասկանալի պաթոսախեղդ բառերի խումբ, անվերջ կրկնվող «իսկական արժեք, շինծու արժեք, ավանդույթ» և այլ բառերի ու մտքերի շարք:

Իր կառավարության տարիներին պետության սեփականությունը կոպեկներով իր շրջապատին վաճառած գործիչը խոսում է պետության նկատմամբ պատասխանատվությունից:

Միջազգային ֆոնդերից Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման համար գումար վերցնող և այդ գումարը դիվանագետ եղբոր միջոցով լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից:

Քարոզչական և քաղաքական առասպելների հիմնադիր, մեդիադաշտը մենաշնորհով փեսուն հանձնած «աներ» գործիչը խոսում է հետագա սերունդներին արժեքներ փոխանցելուց:

Մի բանում միայն չի սխալվել. ժողովուրդը իմաստուն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր