ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին». Արմեն Գրիգորյան
11:00, 22.09.2019 | mamul.am
12918 | 4

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։

Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել։

Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար։

Ապրիլյան պատերազմի հիշատակի օրը՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի։ Հենց այսպիսի մոտեցումներն են բաժանարար գծեր գծել և ստիպել ժողովրդին համախմբվել և մերժել կեղծիքն ու զոռբայությունը։

Ես հուսով եմ՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին ճոռոմ հայտարարություն անողները հիշում են, որ հայրենիքի հանդեպ սերը չի կարող 50% չափաբաժնով լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր