ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում ԱԺ նախագահը». Գևորգ Պետրոսյան
16:10, 22.09.2019 | mamul.am
7245 | 1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձնական կարծիք. որոշել էի անդրադառնալ դատական համակարգի ներկայիս ողբալի վիճակին ու հարցնել ԲԴԽ նախագահին, թե այդ ո՞ր հիմքով է հայտարարում, որ «այսօր, առավել, քան երբևէ, դատարանները բացարձակապես անկախ են»... Սա հո ապրիլի մեկը չի...
Բայց դա ուրիշ «օպերայից» է, ու դեռ առաջիկա օրերին կանդրադառնամ այդ հայտարարությանը...
Հա, ի դեպ, հարցնելու եմ, թե այլևս ե՞րբ է եղել, որ հանրապետության հրապարակից երկրի թիվ 2-րդ պաշտոնյան մատ թափ տա իր կամքին հակադրվող դատավորների վրա, կամ նույն անձը հանձնարարի արգելափակել դատարանների մուտքերը և արժանանա Վենետիկի հանձնաժողովի խայտառակ գնահատականին, կամ ՍԴ-ն ինքնահռչակ նախագահ ունենա, որին կենաց ու մահվան կռվի գնով սատարի իշխող քաղաքական ուժն ու փորձի բոլոր հնարավոր միջոցներով կարգել երազելի աթոռին և այլն։
Բայց ինձ այդ հարցասիրությունից շեղեց ԱԺ նախագահը՝ իր գերզավեշտալի հայտարարությամբ...
Ասում է՝ «Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց, գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից»...
Դուք հասկանում ե՞ք՝ ինչ է ասում ԱԺ նախագահը...
Նախ, ո՞վ է ասել, որ գեներալները վարչապետինն են։ Սա ի՞նչ վիրավորանք է ընդհանրապես սպայի նկատմամբ:

Բա երկրի անկախության օրը շնորհավորող մարդն իրավունք ունի՞ այդպես նսեմացնել այդ անկախությունը կերտած զինվորականի արժեքը:
Երկրորդ՝ ԱԱԾ պետին և ոստիկանապետին նշանակում և ազատում է երկրի թիվ 1 պաշտոնյան, որը վարչապետը չէ: Էտ «վրիպումները» հլը մի կողմ:
Լավ, անգամ եթե ընդունենք՝ այդ այդպես է, և Վանեցյանը թերակատարել էր իր դերը և հեռացվեց (չնայած՝ ես լրիվ այլ կարծիքի եմ Վանեցյանի անձի և պաշտոնական դերակատարության վերաբերյալ), լավ, բա նույն «մեղքի» մեջ մեղադրվող Օսիպյանն ինչի՞ էր նշանակվում վարչապետի խորհրդական: Իր գործում թերացած ոստիկանը (ըստ ԱԺ նախագահի), պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, էտ ի՞նչ խորհուրդ պետք է տա երկրում տնտեսական հեղափոխության որոնումներում չհաջողած վարչապետին և շարունակի սնվել պետական բյուջեից...
Մեկդ ինձ կբացատրի՞, թե էս ինչի են վերածվել պետական ապարատը և հանրային ծառայությունը...
Բա ասում էիք՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
Ինչի կրկեսը պոզով-պոչո՞վ ա լինում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր