ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դե ֆակտո, Հանրայինում իշխում է միայն մեկ անձ». Ժակ
22:35, 22.09.2019 | mamul.am
18993 | 0

Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա էլ այստեղ թողնեմ՝ զուտ մի քանի դրվագ ֆիքսելու համար:

1. Միասնական նկար այդպես էլ չունեցանք և սիրտս վկայում էր, որ չենք էլ ունենալու:

2. Պրն. Շիրինյանը հերքում է Գրիգորյանի խոսքն այն մասին, որ իմ վերաբերյալ որոշումը Հանրային հեռուստառադիոյի խորհրդինն է :

3. Շիրինյանը տեղյակ չէր մի բանից, որը վերագրում էին նաև իրեն: Ավաղ, նա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, և դե ֆակտո Հանրայինում իշխում է միայն մեկ անձ, ում կարող եք գտնել վերը հրապարակված հրաշալի կոլաժում: Վերջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր