ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը
23:05, 22.09.2019 | mamul.am
3014 | 0

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում և նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։

Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մեծ թվով հյուրերի հետ մասնակցել են նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ողջունելով Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակին նվիրված տոնակատարության մասնակիցներին և շնորհավորելով օրվա առթիվ` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն անդրադարձել է հերոսամարտի պատմական դրվագներին: Նա իր շնորհակալությունն է հայտնել մուսալեռցիներին, ովքեր վերադարձել են հայրենիք և բնակություն հաստատել հայրենի հողում:

Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակին նվիրված տոնակատարությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ներկաներին ողջունել և օրհնության խոսք է հղել Արմավիրի թեմակալ առաջնորդը` ցանկանալով, որ հայ ժողովրդի կյանքում գերակշռեն հաղթանակները և հայությունն ապրի խաղաղության ու բարօրության պայմաններում: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը:

Մուսալեռան հերոսամարտի 104-ամյակին նվիրված տոնակատարության ավարտին տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվել է ներկաներին:

Լուսանկարը՝ Արմավիրի մարզպետարանի
Լուսանկարը՝ Արմավիրի մարզպետարանի
Լուսանկարը՝ Արմավիրի մարզպետարանի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր