ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Շատ մի տվայտվեք». Էդուարդ Շարմազանով
16:50, 22.09.2019 | mamul.am
8622 | 0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական «աբիժնիկներին» Էն, որ ասում են՝ գողն առաջինն է գոռում բռնեք գողին, հիմա նիկոլասորոսականներինն է։

Ոչ անհայտ սորոսագրանտակեր մեկի շուրթերով մեզ անվանում են աշխարհի վրա դառնացած։

Ա՛յ քաղաքական աբիժնիկներ, դուք բացի երկիրը սև ու սպիտակի բաժանելուց, ասֆալտին փռելուց, Արցախում դավադիր ուժեր փնտրելուց, հերոսների վրա գործ սարքելուց, ահաբեկիչների հետ գործարքի գնալուց, Բոլթոնի առաջ խոնարհ հարսի նման լռելուց, կախարդական փայտիկ կորցնելուց, 5 միլիոնով գորգ լվանալուց, ԱԺ ում տրանսգենդերություն քարոզելուց, Վեհարանի ու Վեհափառի վրա հարձակվելուց և, վերջապես, Անկախության տոնը «յուբկեքով» նշելուց ի՞նչ եք արել...

Եվ շատ մի տվայտվեք։

Հիշե՛ք, ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր