ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Արդյոք գումար տեսնելուց կանգնում եք թաթերի վրա և վնգստում». Արտակ Գալստյան
21:00, 22.09.2019 | mamul.am
6302 | 1

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք գումար տեսնելուց կանգնում եք թաթերի վրա և վնգստում. նախկին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ դատական համակարգը կոռումպացված է: Հայտարարել էր, որ կաշառքները դատավորներին փոխանցում են միջնորդ փաստաբանները:
Սրան ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զորհրաբյանը հայտարարել էր, որ այո՛, կան նման փաստաբաններ, որոնք բացի կաշառքի միջնորդ հադես գալուց նաև համագործակցում են պետական մարմինների հետ և ինքը պայքար է սկսելու նրանց դեմ:
Փաստացի, ՄԻՊ-ի և ՓՊ-ի նախագահի խոսքերից կարելի է եզրակացնել, որ կան կաշառքի միջնորդ փաստաբաններ, որոնք նաև համագործակցելով իրավապահ մարմիններ հետ գործում են ի վնաս իրենց վստահորդների, այլ կերպ ասած, դավաճանում են փաստաբանի երդմանը, մարդկային արժեքային համակարգին և դավաճանում են այն մարդկանց, ովքեր իրենց ճակատագիրը վստահել են նրանց:
Հիմա հարցս Հայկ Ալումյանին.
Դուք կա՞ք այդ արժեհամակարգից զուրկ փաստաբանների ցուցակում:
Դուք կա՞ք փողի համար իրենց վստահորդներին դավաճանող փաստաբանների ցուցակում:
Դուք կա՞ք կաշառքի միջնորդ հանդիսացող փաստաբանների ցուցակում:
Արդյոք, եթե Ձեզ առաջարկվի խոշոր գումար, կդավաճանեք հայրենիքին և ժողովրդին,դիցուք կաշխատեք թուրքերի համար թե՞ ոչ:
Արդյոք Դուք Ձեզ համարում էք հայրենիքը գումարով թուրքերին ծախող, Ձեր վստահորդներին վաճառող, կաշառքի միջնորդ, պետական մարմինների հետ համագործակցող, գումարի դիմաց հարազատ մորը և ընտանիքը ուրացող, գումար տեսքից վնգստացող և թաթերի վրա կանգնող, արժեքային համակարգից զուրկ փաստաբան:
Եվ ի՞նչ կարծիքի եք, որպես փաստաբան, երբ անցորդը տեսնում է որ փողոցային շունը դիցուք հարձակվել է կնոջ վրա, իրավունք ունի փայտով կամ ոտքով հարվածել շան գլխին, որպեսզի պաշտպանի կնոջը, թե՞ ոչ:
Միանգամից ասեմ, որ ամենևին ցանկություն չունեմ Ձեզ վիրավորելու, ուղղակի որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ և իրավունք ունեմ Ձեզ հարցնելու, թե Դուք ի՞նչ սկզբունքներ և կողմնորոշում ունեք:
Սպասում եմ Ձեր պատասխանին: Հուսամ՝ այն շատ չի շեղվի իրականությունից: Առայժմ հարգանքներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր